Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Պեկինը է՛լ ավելի է ուժեղացնելու իր ներկայությունը ռեգիոնում». Հակոբ Բադալյան

«Պեկինը է՛լ ավելի է ուժեղացնելու իր ներկայությունը ռեգիոնում». Հակոբ Բադալյան
289
Ուրբաթ, 19 մայիսի, 2023 թ., 16:48

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ճապոնիայում ընթացող Մեծ Յոթնյակի Վեհաժողովին զուգահեռ, Չինաստանում տեղի է ունենում Պեկին-Կենտրոնական Ասիա վեհաժողովը: Դրա ընթացքում ընկեր Սին հայտարարել է, որ Չինաստանը մոտ 4 միլիարդ դոլարի անհատույց ֆինանսական օժանդակություն կտրամադրի կենտրոնասիական երկրներին:
Պեկինը էլ ավելի է ուժեղացնելու իր ներկայությունը ռեգիոնում: Դրան հակազդելու համար Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ ու Բրիտանիան, թերևս կփորձեն ի թիվս այլ ռեսուրսների՝ աշխուժացնել թյուրքական գործոնը: Իսկ դա հնարավոր է անել Էրդողանի Թուրքիայով:
Նաև դա նկատի ունենալով է, որ ամիսներ առաջ մի գրառումով կարծիք հայտնեցի, որ այդքան էլ միարժեք չէ, թե ԱՄՆ դնելու է ամեն գնով Էրդողանին հրաժեշտ տալու խնդիր: Նշել էի, որ, հարկե կդրվի Էրդողանի հանդեպ հնարավորինս մեծ կառավարելիություն հաստատելու խնդիր, բայց ընդհանուր առմամբ էրդողանյան գործոնը դեռ կարող է պետք գալ:
Քըլըչդարօղլուն ավելի շուտ թերևս այդ խնդիրը լուծելու, այլ ոչ թե Էրղողանին փոխելու համար էր: Իհարկե սուբյեկտիվ կարծիքս է, այլ ոչ թե պնդում, բայց կարծես թե Թուրքիայում «ապոկալիպսիսը» այսպես ասած «հետաձգվում» է»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան