Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Միրզոյանն ընդգծել է բանակցային գործընթացին զուգահեռ ուժի կիրառման բացառման անհրաժեշտությունը

Միրզոյանն ընդգծել է բանակցային գործընթացին զուգահեռ ուժի կիրառման բացառման անհրաժեշտությունը
344
Ուրբաթ, 19 մայիսի, 2023 թ., 16:24

Մայիսի 19-ին Մոսկվայում կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Քննարկվել են տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Կողմերն անդրադարձ են կատարել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների կատարմանը: Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման կարևորությունը:

Նախարար Միրզոյանն ընդգծել է բանակցային գործընթացին զուգահեռ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը:

Միրզոյանն ընդգծել է բանակցային գործընթացին զուգահեռ ուժի կիրառման բացառման անհրաժեշտությունը