Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Արդարադատության նախարարը կմեկնի Ֆինլանդիա

Արդարադատության նախարարը կմեկնի Ֆինլանդիա
262
Ուրբաթ, 19 մայիսի, 2023 թ., 21:06

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը կմեկնի Ֆինլանդիայի Հանրապետություն (Հելսինկի)՝ արդարադատության ոլորտի թվայնացման լավագույն փորձի ուսումնասիրման նպատակով: Այս մասին նշված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ։

Հելսինկիում Գրիգոր Մինասյանը կգտնվի մայիսի 22-25-ը։ Արդարադատության նախարարի՝ Ֆինլանդիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին: