Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Աշոտ Սմբատյանը նշանակվել է Հունգարիայում Հայաստանի դեսպան

Աշոտ Սմբատյանը նշանակվել է Հունգարիայում Հայաստանի դեսպան
229
Ուրբաթ, 19 մայիսի, 2023 թ., 21:42

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Աշոտ Սմբատյանը նշանակվել է Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Այս մասին տեղեկացնում է Հանրապետության նախագահի կայքէջը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանին, համատեղության կարգով, նշանակել Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի)»,- նշված է հրամանագրում։