«Եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, կարող է». Փաշինյան
![]() 1175 Շաբաթ, 20 մայիսի, 2023 թ., 11:06 «Կարծում եմ՝ երբ պետությունն ու եկեղեցին միախառնվում են իրար, դրանից ավելի վտանգավոր բան չկա: Պետությունը պետք է զբաղվի իր գործով, եկեղեցին՝ իր: Չնայած պետք է ասել, որ դրանք ստերիլ իրարից միշտ չէ, որ տարբերակվում ու տարանջատվում են, որովհետև հարցեր կան, որ խաչվում են»,- այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով մրցույթի մասնակիցներից մեկին հարցին, թե ինչպիսի՞ն են ներկա փուլում պետություն-եկեղեցի հարաբերությունները: «Օրինակ, Հայ առաքելական եկեղեցին ուզում է, որ մի շարք ապրանքներ, որ ներմուծվում են եկեղեցու կարիքների համար, ճանաչվեն բարեգործական ու մաքսային վճարների չենթարկվեն, օրինակ պարաֆինը, որից մոմ են պատրաստում: Մենք այստեղ սկզբունքային լուրջ խնդիրներ ենք տեսնում»,- ասել է Փաշինյանը՝ ներկայացնելով դրանք: Նա նաև հավելել է՝ եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, ՀՀ-ը ժողովրդավարական երկիր է, կարող է ծավալել. «Ոչ մի բան չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն ու դրա շրջանակներում նաև քաղաքական գործունեություն ծավալեն»,- ասել է վարչապետը: Հիշեցնենք՝ Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, Փաշինյանը հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին: Աղբյուրը` Նիկոլ Փաշինյան |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
