«Ոչ ոք իրավունք չունի Արցախը նվեր տալու». «Սիսական» ջոկատի հրամանատար

«26 տարի Արցախ եմ մտել հպարտորեն, արժանապատվորեն՝ որպես հաղթանակած հրամանատար, սակայն պարտություն եմ կրել վերջին 5 տարում՝ 5 անգամ և ավելի: Առաջին անգամ պարտվել եմ, երբ 2018-ին սրանք եկան իշխանության, երկրորդ անգամ պարտվել եմ, երբ 2020-ին այս իշխանությունները մեզ արհեստական պարտության տարան, 2021-ին պարտվել եմ, երբ նորից ընտրվեցին սրանք, 2022-ին պարտվել եմ, երբ սկսեցին մեր սահմանները զատել ու նվիրել թուրքերին: Հիմա պարտվում եմ ամեն օր, երբ բանտարկված են իմ գեներալները, երբ ձեռք են բարձրացնում մեր եկեղեցու վրա, երբ հերոսածին մորն են դատում»,- Կոռնիձորում ընթացող հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը: «Ոտքի՛ ելեք, հա՛յ ժողովուրդ, Արցախը մենակ չէ, մենք բոլորս արցախցի ենք, մենք բոլորս հայ ենք, մի ժողովուրդ ենք»,- կոչն ուղղելով համայն հայությանը՝ ասաց Մինասյանը և հավելեց. «Ոչ ոք իրավունք չունի Արցախը նվեր տալու»:

«Հորս կարոտը Ձեզնով էի մեղմացնում»․ Դիանա Գրիգորյան
017:00
«Նենց երկրում ենք ապրում, որ մնում ա փախնենք»․ «Արարատցեմենտ»-ի աշխատակից (տեսանյութ)
6014:42
7 ժամից ավելի է՝ խուզարկում են Գագիկ Ծառուկյանի տունը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
5914:36
«Անվտանգության աշխատակիցներին վախեցնելով, ֆիզիկական ուժ գործադրելով, ներխուժել են տարածք»․ Արտյոմ Պողոսյան (տեսանյութ)
9613:24
«Տեղյակ չենք, թե ինչ գործողություններ են կատարում և ինչու»․ Ջուլիետա Մարգարյան (տեսանյութ)
6612:54
«Արտաշես Ալեքսանյանի սիրտն էլ չդիմացավ». Ոսկան Սարգսյան
7112:48
Խուզարկություն է նաև Multi Wellness կենտրոնում (տեսանյութ)
6212:36
«Վաղը Ավինյանը կփրկի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանում գնացքի գծերի վրա հայտնված երիտասարդի կյանքը». Էդգար Ղազարյան
6612:06