Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Արցախահայության վճռական կամքն անբեկանելի է». Արթուր Թովմասյան

«Արցախահայության վճռական կամքն անբեկանելի է». Արթուր Թովմասյան
454
Շաբաթ, 20 մայիսի, 2023 թ., 19:48

Արցախի ԱԺ-ը ներկայացնում է Արթուր Թովմասյանի ուղերձը. «Կոռնիձորի հանրահավաքի սիրելի՛ մասնակիցներ, յուրաքանչյուր գործողություն, որ կատարվում է ի զորակցություն Արցախի ու արցախահայության, ողջունելի ու գնահատելի է։
Ձեր ուղերձում նախանշած կետերը ձնագնդի էֆեկտը պետք է ունենան։
Համայն հայության համերաշխությամբ ու հանդուրժողականությամբ միայն կարող է իրականություն դառնալ ցանկացած հայրենանպաստ նախաձեռնություն։
Արցախահայության վճռական կամքն անբեկանելի է, Արցախի ազատության և ինքնորոշման իրավունքի իրացման հարցում ունեցած դիրքորոշումը՝ անփոփոխ։
Ժամանակի առաջադրած նոր մարտահրավերներին արցախահայությունը դիմակայում է պատվով ու անկոտրում կամքով՝ փորձելով պահել ամբողջ հայության արժանապատվությունը։
Մենք խորապես երախտապարտ ենք բոլոր հայրենատեր հայերին, ովքեր իրապես մտահոգված են Արցախի ճակատագրով և կամքով լցված Արցախի ապաշրջափակման և արցախահայության՝ իր հայրենիքում ապրելու և արարելու վճռականությամբ։
Թող ձեր ձայնը լսելի լինի քաղաքակիրթ աշխարհին։
Աստված պահապան համայն հայությանը»:

Աղբյուրը`   ԱՀ ԱԺ