Աշտարակում ԱՄՆ-ից ժամանած տղամարդը, դանակի բազմակի հարվածներով, սպանել է իր մորաքրոջը

Մայիսի 19-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 17:00-ի սահմաններում՝ «Աշտարակ» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի, գրում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Ոստիկանները նշված հասցեում՝ հյուրասենյակի հատակին հայտնաբերել են նույն տան բնակիչ 56-ամյա Սիլվարդ Ք.-ի դին։
Դեպքի վայր հրավիրված դատական բժիշկը հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի որովայնի, կրծքավանդակի շրջանի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր են հայտնաբերվել և պարանոցի շրջանը կտրված է։
Իրավապահները պարզում են կասկածյալի ինքնությունը և գտնվելու վայրը՝ Երևանի հյուրանոցային համալիրներից մեկը։ Հենց հյուրանոցում ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Աշտարակի բաժին։
Նա Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի, 41-ամյա Արմոնդ Ա.-ն է։ Օրեր առաջ է Միացյալ Նահանգներից վերադարձել Հայաստան, ժամանակավոր բնակվել է «Մետրոպոլ» հյուրանոցային համալիրում, ապա գնացել է Աշտարակ, մորաքրոջը այցի, որտեղ էլ առանձնակի դաժանությամբ սպանությունը կատարելուց հետո վերադարձել Երևան, որպեսզի վերադառնա Միացյալ Նահանգներ։

Հրդեհ՝ «Կինոմոսկվա»-ի մուտքի մոտ (տեսանյութ)
150Երեկ, 19:00
Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը
141Երեկ, 18:12
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանի նավթավերամշակման գործարանին
262Երեկ, 13:13
5 տարեկան երեխան ընկել է 3-րդ հարկի պատուհանից և մահացել
185Երեկ, 12:12
Անչափահասը թունավորվել է էներգետիկ ըմպելիք և ծխախոտ օգտագործելու հետևանքով
149Երեկ, 10:42
«Բավարիայի էկոնոմիկայի նախարարը մահացած է հայտնաբերվել Բեռլինի հյուրանոցներից մեկում»․ #Bild
393Երեկ, 09:43
Կամիշևախայում դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի, 30 մարդ մնում է փլատակներում
40304.11.2026, 21:01
Հաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրա
60104.11.2026, 18:49