G7-ը չի դադարի աջակցել Ուկրաինային. Բայդեն

G7-ը չի դադարի աջակցել Ուկրաինային, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հիրոսիմայի գագաթնաժողովում։ Սպիտակ տան ղեկավարն անձամբ է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և խոստացել ռազմական օգնության նոր մեծ փաթեթ։ Խոսքը, մասնավորապես, ԱՄՆ-ում ուկրաինացի օդաչուների վերապատրաստման մասին է։
Վլադիմիր Զելենսկին էլ ասել է, որ ուկրաինացի զինվորականները շարունակում են դիրքերը պահպանել ավերված Բախմուտում։
«Այսօր նրանք շատ կարևոր խնդիր են կատարում. այսօր նրանք Բախմուտում են։ Չեմ ասի, թե որ կետերում, բայց սա խոսում է այն մասին, որ Բախմուտն այսօր չի գրավվել Ռուսաստանի Դաշնության կողմից»,- ասել է Զելենսկին։
Հիրոսիմայի Խաղաղության հուշահամալիրում Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ատոմային ռմբակոծությունից հետո ճապոնական քաղաքի ավերակները իրեն հիշեցրել են ուկրաինական քաղաքների ավերակները, ինչպիսին Բախմուտն է։ Նախագահի խոսքով՝ ուկրաինացիները նույնպես երազում են վերականգնել պատերազմի հետևանքով ավերված բնակավայրերը, ինչպես Հիրոսիման կարողացավ ուշքի գալ ողբերգությունից։

«Ինչո՞ւ Հայ մայրն ստիպված եղավ իր տան ներսում դիմակայել այն վտանգին, որը պետք է կանխվեր դեռ պետական սահմանին». Կարեն Արայան
1622:06
«Արսեն Թորոսյանը քպ-ականին չհասկացավ. բա ժողովրդի ջանը քա՞ր էր». Հայկ Մովսիսյան (տեսանյութ)
5421:24
Եվրոպական մթերային խանութներում քիբերհարձակման պատճառով սառցարաններում ջերմաստիճանը կտրուկ բարձրացել է
12620:55
«Թե բա՝ եկեղեցին չպետք է խառնվի քաղաքականությանը». Մհեր Հակոբյան
6020:36
«Քո ակնոցների ոսպնյակները փոխելու ժամանակն է». Արսեն Թորոսյանը՝ գնաճը մատնացույց անող լրագրողին (տեսանյութ)
7319:54
Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
6719:42
«Ո՞վ ասաց Հայաստանում աշխատատեղեր չկան, բա էդ 840 հազարը որտեղից են, լուսնի՞ց». Արսեն Թորոսյան (տեսանյութ)
7818:54
ՆԱՍԱ-ի անձնակազմը «վերադարձել է Մարսից»՝ մեկուսացման պայմաններում 378 օր անցկացնելուց հետո (տեսանյութ)
16018:37