Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Կայացել է Արարատ Միրզոյանի և Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարի հանդիպումը

Կայացել է Արարատ Միրզոյանի և Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարի հանդիպումը
283
Երկուշաբթի, 22 մայիսի, 2023 թ., 18:42

Մայիսի 22-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունում կայացել է նախարար Արարատ Միրզոյանի և Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հանդիպումը:

Այն մեկնարկել է առանձնազրույցի, այնուհետև շարունակվել ընդլայնված ձևաչափով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Հանդիպմանը հաջորդել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի համատեղ մամուլի ասուլիսը:

Այցի շրջանակներում Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին: