Հուլիսի 1-ից նպաստների վճարման եղանակը կփոփոխվի

Միասնական սոցիալական ծառայությունից տեղեկացնում են, որ 2023 թվականի հուլիսի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում (ցանկն՝ այստեղ ընտանեկան, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը վճարվելու են անկանխիկ եղանակով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նպաստ ստացող անձը հանդիսանում է առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ տարեց անձ, ապա դիմումի հիման վրա վճարումը կարող է շարունակվել կանխիկ եղանակով՝ «Հայփոստի» միջոցով։
2023 թվականի հուլիսի 1-ից հետո, այն ընտանիքները, որոնք դեռ դիմում չեն ներկայացրել վճարման եղանակի փոփոխության համար, տվյալ ընտանիքի Նպաստի վճարման եղանակը, ծրագրային գործիքի կիրառմամբ, դառնալու է անկանխիկ, իսկ բանկն ընտրվելու է պատահականության սկզբունքով՝ հաշվի առնելով տվյալ բնակավայրում անկանխիկ նպաստ ստացող ընտանիքների համամասնությունները՝ ըստ վճարող բանկերի։
Քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում նպաստ ստացող ընտանիքների չափահաս անդամներից որևէ մեկը կարող է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը ներառյալ, վճարման եղանակի փոփոխության դիմում ներկայացնել բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոն՝ հետագայում համակարգի կողմից ընտրված բանկի մասին տեղեկատվություն ստանալու առաջացող հերթերից խուսափելու համար։

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
24304.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
25604.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
25304.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
27704.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
26503.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
29103.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
28703.11.2026, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
69302.11.2026, 20:00