«Եթե առաջ է տարվում ՀԱՊԿ-ից Հայաստանը հանելու գաղափարն, ապա հարկ է գիտակցել դրանից բխող սպառնալիքը». Զախարովա

Ռուսաստանի արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է ՀԱՊԿ-ից դուրս գալու թեմայի շուրջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին մեկնաբանությանը: Այս մասին գրում է «Ազատություն»-ը:
«Մենք բազմիցս ենք դա նշել, եթե դա խոսելու ձև է, որով առաջ է տարվում ՀԱՊԿ-ից Հայաստանը դուրս հանելու գաղափարն, ապա հարկ է գիտակցել խոսքերի մանիպուլյացիայից բխող սպառնալիքը»,- նշել է Զախարովան:
Ճեպազրույցում խոսելով Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի պատրաստակամության մասին, նա ասել է, որ դա Հայաստանի ղեկավարի կողմից անցյալ տարի Պրահայում հայտնած դիրքորոշման հաստատումն է:
Հոկտեմբերի 6-ի պրահյան հանդիպմանը մասնակցել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:
«Այդօրինակ հայտարարությունները պետության քաղաքական տեսլականի վերաբերյալ՝ Հայաստանի և նրա ժողովրդի իրավասությունն են: Ռուսաստանը որպես կարգավորման գործում միջնորդ, պետք է հասկանա պետության, տվյալ դեպքում Հայաստանի դիրքը, քանի որ դա ոչ միայն թեմա է, ոչ միայն հարց, դա երկարի հակամարտություն է», - ասել է Զախարովան:
Նրա փոխանցմամբ, առաջ գնալու համար, այդ թվում՝ կնքված փաստաթղթերի առումով, պետք է հասկանալ պետության հստակ դիրքորոշումը:

«Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ. նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը». Արտակ Զաքարյան
2702:12
«Տարբեր քաղաքական կերպարներից մի քանի հնարք թռցնելով՝ Նիկոլը փորձել է իր համար ստեղծել «բարի, ազնիվ ու սրտացավ» գործչի կերպար». Արմեն Հովասափյան
5201:00
Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ և փակել օդային տարածքը Էմիրությունների հետ
103Երեկ, 23:30
«Տիգրանաշենը պետք է մնա հայկական. այստեղով անցնում է գլխավոր ռազմավարական ճանապարհ». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
80Երեկ, 23:00
«Հայաստանը թևակոխել է իր ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ». Նիկոլ Փաշինյան
92Երեկ, 20:12
«ԱՄԷ-ն կարող է դիտարկվել որպես Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների վայր». Պեսկով
161Երեկ, 18:36
«Միջազգային կառույցներին նամակներ ենք ուղարկել». Արա Այվազյան (տեսանյութ)
114Երեկ, 17:06
«Միայն այս իշխանության հեռանալու դեպքում դժոխքից դուրս կգանք»․ Ոսկան Սարգսյան
89Երեկ, 17:06