«Մեզ ձայնի բարձրությունը, ճվճվոցներն ու գոռոցներն են հուզում, քան ողջամտությունը». Տարոն Սիմոնյան

Իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի գրառումը. «Ճիշտ է՝ խոսքը վաղուց արժեզրկվել է, բայց հույս կորցնելն ու լռելն է´լ ավելի մեծ խնդիրների է բերում։
*Առանցքային խնդիրն այն չէ, որ կյանքի իմաստավորման սպառողական (մի կյանք ենք ապրում, լավ ապրենք) ու արարչական (փոխանցիր ավելին, քան ստացել ես) տեսակներից մեզանում գերակայում է առաջինը։
Արդի աշխարհում գրեթե բոլոր տեղերում է այդպես։
*Խնդիրը նաև այն չէ, որ առկա գոյապահպանական խնդիրները գնալով ավելանում են՝ համեմատ դրանց դիմագրավելու մեր հնարավորությունների աճին։
Կրկին աշխարհում գրեթե բոլոր տեղերում է այդպես։
*Միգուցե, խնդիրը նաև այն չէ, որ պետության ու ազգի ձեռքում (հանրային ներուժում) առկա մարդկային, իրավական, դիվանագիտական, ռազմական, գիտական, մշակութային և այլ գործիքները ոչ միայն չեն հավաքագրվում, համակարգվում, ուղղորդվում, օգտագործվում, այլ նաև հետևողականորեն մասնատվում ու չեզոքացվում են քաղաքական թատերաբեմի գրեթե բոլոր խաղացողների ու նրանց խորհրդատուների կողմից։
Քաղաքական հասունության պակաս ունեցող գրեթե բոլոր հանրույթներում է այդպես։
*Հիմքում գտնվող ու ուղեծիրը որոշող խնդիրն այն է, որ մենք սովորական ու ընդունելի ենք դարձնում մարդուն, պետությանն ու ազգին այդպիսին դարձնող ԱՐԺԵՔՆԵՐԻ անկումը՝ արդարացնելով մեր վարքը՝ գոյապահպանության կամ հարմար կյանքի պահպանության պատրվակով։
Արդյունքում մոռանում ենք, որ գիտակցություն ունեցող անհատական, հասարակական կամ պետական կյանքի իմաստը ոչ թե պարզապես ապրելն է ապրելու համար՝ զիջելով արժեքները, այլ ապրելը՝ հանուն ինչ-որ արժեքների (օրինակ՝ հանուն Մայր Հայրենիքի հետ Արցախի վերամիավորման)։
*Եթե չենք լուծում այս խնդիրը տարրական, հիմնարար հոգեբանության մակարդակում, մենք պարբերաբար ստեղծելու ենք նոր գոյապահպանական խնդիրներ՝ բեմ բարձրացնելով մեզանում ամենաբարձր հայհոյողի, անիծողի, բամբասողի, ստախոսի, մի խոսքով՝ «թուք ու մուր» թերթի խմբագրի դերակատարներին՝ հետևում փնտրելով դավադրության տեսությունների ձեռքերը։ Մինչդեռ խնդիրը նրանց տեսակի էության մեջ արմատավորված տգիտության ու արժեքների դավաճանության կամ անբարոյականության մեջ է։
Իսկ ինչո՞ւ ենք մենք նման մարդկանց տեղ տալիս քիչ չի, մի հատ էլ գլխներիս բարձրացնում։ Միգուցե, որովհետև մեզ ձայնի բարձրությունը, ճվճվոցներն ու գոռոցներն են հուզում, քան ողջամտությունը։ Մենք էլ հուզական հանրույթ ենք ու չենք ուզում դառնալ ողջամիտ։
․․․․
Հ․Գ․ Ինչ եմ ուզում ասել՝ #սկզբիցպետքէսկսենք, մարդ-անհատի ձևավորումից։
Ճիշտ է՝ տևական է, բայց մնացածն ինքնախաբեություն է»։

«Երևանցիների գույքը դարձել է ՔՊ-ի հարկային ախորժակի թիրախը»․ Սարգիս Տեր-Եսայան
8416:48
«Հենց խոսում է՝ կարծես Իլոն Մասկը լինի»․ Ոսկան Սարգսյան
8815:24
«Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ ծրագրի մեկնարկը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10015:00
«Մեր նպատակը չի լինելու մարդկանց փոխարինել արհեստական բանականությամբ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
9814:30
«Տհաճ հարցեր լսելիս կորցնում է ինքնատիրապետումը»․ Վարդան Հարությունյան
9614:12
«Մի՞թե կարելի է որդուն կորցրած ծնողներին ծերության տարիներին հասցնել այս վիճակին»․ Հրայր Կամենդատյան
9713:42
«ՀՀ իշխանությունները «չեն նկատում» Ադրբեջանի ԶՈՒ ինժեներական աշխատանքները ՀՀ տարածքում»․ Դավիթ Գալստյան
9613:00
«Քանդման ենթակա շինությունը չեն քանդում, որովհետև պատկանում է Ավինյանի մտերիմներին»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
9012:42