«Նկարիչ Հակոբ Հակոբյանն ավելի սարսափելի զենք էր տեսել, որ հաղթում է առանց պայթյունի». Հովիկ Չարխչյան

Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել. «Նկարիչ Հակոբ Հակոբյանի ծննդյան օրն է:
Մի անգամ Ժամանակակից արվեստի թանգարանում նկարիչ Հակոբ Հակոբյանին հանդիպեցի: Ցուցասրահի պատին նրա նոր կտավն էր, իսկ նկարիչը աստիճանը դրել, բարձրացել ու տեղում աշխատում էր: Կտավը պատկերում էր մի հսկա ամբոխ՝ կազմված միայն մարդկային հագուստներից: Հակոբյանն ասաց, որ մի քանի թերի, անավարտ դրվագներ կան, եկել է տեղում դրանք շտկելու և լրացնելու: Հետո բացատրեց, որ իր աշխատանքը կոչվում է «Նեյտրոնային զենքին՝ ոչ»: «Նեյտրոնային զենքը ոչնչացնում է մարդկանց, սակայն չի վնասում շինությունները: Մարդիկ չկան, իսկ նրանց կառուցած քաղաքները կանգուն են, իրերն՝ անվնաս: Բայց դրանք այլևս ոչինչ չարժեն, եթե մարդը չկա»:
Հիմա շատ տարիներ են անցել ու ես նորից եմ նայում Հակոբյանի կտավը: Այնտեղ ոչ մի նեյտրոնային ռումբ էլ չկա: Դա ընդամենը շատ հարմար պատրվակ է եղել նրա համար՝ ստեղծելու այդպիսի մի աշխատանք, որ պիտի մեզ հիշեցներ այն մասին, թե ինչպես է ավարտվում ու ոչնչանում մարդը, երբ նյութական աշխարհը գերիշխում է նրա կյանքում: Հակոբյանն ավելի սարսափելի զենք էր տեսել, որ հաղթում է առանց պայթյունի:

«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
318:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
166Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
28816.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
107815.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
58813.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
54513.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
56712.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
51512.09.2026, 21:42