«Զանգեզուրի միջանցքի նախաձեռնումը մեր իրավունքն է, որը ողջունում է Ռուսաստանը». Ալիև

Մոսկվայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի գագաթնաժողովի ժամանակ Ալիևը, շարունակելով Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճը, մասնավորապես ասաց. «Նորից հնչեց մեղադրանք. եթե դուք նկատել եք, իմ ելույթներում ոչ մի մեղադրանք չի եղել: Ես շեշտեմ՝ Ադրբեջանը ոչ մի միջանցք չի արգելափակել, ինչ վերաբերում է Լաչին- Խանքենդի ճանապարհին, ապա այն բաց է: Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին, որը դուք ճանաչում եք, տեղադրված է հսկիչ սահմանային անցակետ՝ միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան: Եվ այսօր այդ անցակետով Ադրբեջանի հայազգի բնակիչներն ազատ տեղաշարժվում են այդ ճանապարհով: Պետք չի փորձել հարթակը կիրառել անհիմն մեղադրանքների համար: Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, ապա եթե ուշադիր լինեք, ես ասացի՝ Ադրբեջանը նախաձեռնել է ստեղծումը Զանգեզուրի միջանցքի: Դա մեր իրավունքն է՝ նախաձեռնել այն, ինչ ճիշտ ենք համարում, լեգիտիմ ու բանական: Եվ որը ողջունվում է նախ և առաջ Ռուսաստանի Դաշնության և այլ երկրների կողմից»:
Ի պատասխան Փաշինյանը նկատեց. «Շատ հետաքրքիր էր լսել, որ Ռուսաստանը ողջունում է այդ նախագիծը: Ճիշտն ասած՝ ես այդ մասին առաջին անգամ եմ լսում»:

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
24304.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
25604.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
25304.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
27704.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
26503.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
29103.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
28703.11.2026, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
69302.11.2026, 20:00