Պուտինն արձանագրել է, որ նախորդ տարվա ընթացքում ԵԱՏՄ տարածքում ամենամեծ տնտեսական աճն գրանցվել է Հայաստանում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հոբելյանական՝ 30-րդ նիստին: Միջոցառման նեղ կազմով նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղրղզստանի և Ղազախստանի նախագահները:
Ընդլայնված կազմով նիստին որպես հյուր մասնակցել է Ադրբեջանի նախագահը, իսկ հեռավար կարգով՝ ԵԱՏՄ-ում դիտորդ երկրների՝ Ուզբեկստանի, Կուբայի առաջնորդները, ինչպես նաև որպես հյուր՝ Տաջիկստանի նախագահը:
Նեղ կազմով նիստում իր ելույթում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արձանագրել է, որ նախորդ տարվա ընթացքում ԵԱՏՄ տարածքում ամենամեծ տնտեսական աճն արձանագրվել է Հայաստանում՝ 12,6 տոկոս: Իր հերթին, վարչապետ Փաշինյանը հավելել է, որ այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է տնտեսական ակտիվության 12,1 տոկոս աճ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
24304.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
25604.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
25304.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
27704.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
26503.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
29103.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
28703.11.2026, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
69302.11.2026, 20:00