Շերամի փողոցում 18 և 26 տարեկան երկու երիտասարդ դանակահարել են 26-ամյա երիտասարդին
275 Շաբաթ, 27 մայիսի, 2023 թ., 15:24 Ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 24-ին, ժամը 04.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Շերամի փողոցից կտրած-ծակած վերքերով, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխել 26-ամյա երիտասարդի: ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ու քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածին վնասվածքը պատճառել են 18 և 26 տարեկան երկու երիտասարդ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ 18-ամյա երիտասարդը նույն օրը Անդրանիկի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է քննչական բաժին: ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 25-ին 22-ամյա երիտասարդը ներկայացել է Մալաթիայի բաժին և խոստովանել, որ ինքն է դանակով խփել հիվանդանոց տեղափոխված երիտասարդին: Կատարվում է նախաքննություն: |
Խցում հայտնաբերվել է ձերբակալվածի դին
12818:24Մալայզիայում ուղղաթիռների բախման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
34609:48Կապանում 35-ամյա տղամարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա *** դին և թաղել իր այգում
186Երեկ, 19:18«Մալաթիա» տոնավաճառում տեղի ունեցած հրդեհը՝ լուսանկարներով (լուսանկար)
217Երեկ, 15:48Հրդեհ՝ «Մալաթիա» տոնավաճառում (տեսանյութ)
242Երեկ, 13:18Վորոնեժում գործարան է այրվում (տեսանյութ)
376Երեկ, 11:30Փլուզվել է «Շտապբուժօգնության» ենթակայանի ավտոկայանատեղիի ծածկը (լուսանկար)
162Երեկ, 10:18Ուկրաինան հայտնել է, որ Սև ծովում ռուսական հնագույն նավ է խոցել
324Երեկ, 09:54