Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Էրդողանը կրկին գումար է բաժանել ընտրատեղամասում

Էրդողանը կրկին գումար է բաժանել ընտրատեղամասում
1350
Կիրակի, 28 մայիսի, 2023 թ., 19:42

Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին սկսել է գումար բաժանել Ստամբուլի ընտրատեղամասերից մեկի դեռահասներին։ Այս մասին հայտնում են լրագրողները:

Ըստ թղթակիցների, Էրդողանը թղթադրամներ է բաժանել 200 լիրա անվանական արժեքով, ինչը ներկայիս փոխարժեքով կազմում է մոտ 800 ռուբլի։

Մայիսի 14-ին կայացած առաջին փուլի ժամանակ Էրդողանը նույնպես ներգրավված է եղել փողերի բաշխման գործում։

Հիշեցնենք, որ առաջին փուլում Էրդողանը հավաքել է ձայների 49,52%-ը, իսկ նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44,88%-ը։ Երկրորդ փուլի քվեարկությունն արդեն ավարտվել է, ձայների հաշվարկը սկսվել է։