Ադրբեջանցիները Բերձորում հողին են հավասարեցրել Հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը

Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ը հայտնում է. «Ադրբեջանի մշակութային անհանդուրժողականության և վանդալիզմի հերթական դրսևորումը Բերձորում։ Հողին է հավասարեցվել քաղաքի կենտրոնում՝ բլրի վրա գտնվող, դեռևս խորհրդային տարիներին կառուցված 1941-45թթ. Հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող Փառքի հուշահամալիրը։
Արդեն որերորդ անգամ Ադրբեջանը ոչնչացնում է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններ, կամ հուշահամալիր։
Բերձորի Փառքի հուշահամալիրը նվիրված էր նաև Արցախյան գոյամարտում հերոսաբար զոհված հայորդիներին:
Հուշահամալիրի երեք պատերի վրա հերոսների անուններն էր փորագրված: Փառքի հուշահամալիրը իր մեջ ընդգրկում էր երեք խաչքար: Մեկը նվիրված «Հատուկ գնդին»: Մյուսը նվիրված էր Շուշիի ազատագրման համար նահատակված հայորդիներին և երրորդը Վազգեն Սարգսյանին»:



«Գոյ» թատրոնը վերադառնում է
74Երեկ, 23:12
«Հովհաննավանքը հայ ժողովրդի սրբությունն է, ոչ թե ռաբիս երաժշտության տակ փող աշխատելու «օբյեկտ»». Սամվել դպիր Գրիգորյան
27607.09.2026, 08:42
Քարահան Թեփեում հայտնաբերվել է 11 հազար տարվա եզակի արձան (լուսանկար)
32206.09.2026, 22:36
Հովհաննավանքում մինչև ուշ գիշեր բլատնոյ ու ռաբիզ է հնչում, Ստեփան Ասատրյանը փող է աշխատում (տեսանյութ)
33506.09.2026, 21:24
Երուսաղեմում դարձյալ թքել են հայկական սրբավայրի ուղղությամբ. ոստիկանությունը պահպանություն է տեղակայել
31906.09.2026, 21:12
Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
27906.09.2026, 10:24
««Թավշյա» կրկեսը սպասարկած ազգագրագետներից ո՞վ է ելույթ ունենալու այդ խեղկատակության ժամանակ». Հայկ Դեմոյան
64502.09.2026, 20:48
Դանիայում հայտնաբերվել է Վիկինգների դարաշրջանի ամենամեծ գանձը
252801.09.2026, 00:24