«Ինչո՞ւ է վրացական կինոն տասնյակ հազարավոր մղոններով առաջ հայկականից». Հովհաննես Գալստյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչ հայ կինոսեր հասարակությունն աչքը ջուր կտրած սպասում է Կաննի կինոշուկայում չվաճառված հայկական նոր ֆիլմերի և Համատեղ Արտադրության չկնքված Պայմանագրերի մասին ՀՀ պատվիրակության հաշվետվությանը, իսկ հայ մերձկինեմատոգրաֆիական ինֆանտիլ շրջանակները փորձում են հաղթահարել 62 տարի առաջ նկարահանված «Բարև, ե՛ս եմ» ֆիլմի վերացուցադրության էմոցիոնալ շոկը, Արևելյան Եվրոպայի կարևոր կինոփառատոններից մեկը՝ Կարլովի Վարին, հրապարակում է մրցութային ծրագիրը, արձանագրելով հարևան Վրաստանի ժամանակակից կինոյի հերթական փայլուն հաղթանակը։
Ռեժիսոր Թինատին Քաջրիշվիլիի “Citizen Saint” / «Սուրբ քաղաքացին» կամ «Քաղաքացի Սուրբը» սև/սպիտակ ֆիլմը ապահովել է Վրաստանի նոր կինոյի ներկայությունը հերթական Ա կարգի կինոփառատոնի հիմնական մրցույթում։
Մի բան, որ Հայաստանի խաղարկային կինոն չի կարողանում անել 7 ձիգ տարի։․
Հասկանալու համար թե ինչո՞ւ է վրացական կինոն տասնյակ հազարավոր մղոններով առաջ հայկականից, բավական է հարցնել ՀՀ կառավարությանը, մասնավորապես ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ ո՞ւմ են գործուղել Կաննի կինոշուկա, ՀՀ հարկատուների հաշվին։ Պատասխանը կապշեցնի կինոյից քիչ թե շատ հասկացող բանական ցանկացած մարդու։
Ըստ ականատեսների՝ Կաննում այս տարի ճեմել են հայ կինոլրագրող, կինոտեսաբան, կինոարխիվիստ, կինոկառավարիչ, կինոթարգմանիչ, կինոգետ, կինոգրող և մի կին՝ ատամնատեխնիկ։ Մինչդեռ Կաննը, նախ և առաջ, արտադրական հարթակ է՝ ԿԻՆՈՇՈՒԿԱ, որտեղ այդ «մասնագետները», հասկանալի պատճառով, անելիք չունեն։ Նրանք ո՛չ պատրաստ ֆիլմ ունեն, որ վաճառեն, ո՛չ էլ անպատրաստը, որ գործընկերներ գտնեն։
Արդյունքը՝ գրված է վերևում։․
Հոյակապ կադր է, շնորհավորենք մեր վրացի գործընկերներին»:

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
47529.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
59628.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
248024.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
84523.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
86323.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
336520.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
238419.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
105418.09.2026, 23:42