«Ձեր հարուստ կառավարչական փորձը թույլ կտա հասնել հայ ժողովրդի շահերից բխող նպատակներին». Լուկաշենկոն՝ Փաշինյանին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ։
«Համոզված եմ, որ ձեր հարուստ կառավարչական փորձը, պետական խնդիրների լուծման մասնագիտական մոտեցումը կշարունակի հաջողությամբ հաղթահարել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտներում, հասնել հայ ժողովրդի շահերից բխող բոլոր նպատակներին»,- ասվում է Լուկաշենկոյի շնորհավորական ուղերձում։
Երկրի ղեկավարը նշել է, որ հույս ունի կառուցողական երկխոսության շարունակության վրա՝ ուղղված բելառուսա-հայկական համապարփակ գործընկերության զարգացմանը, սերտ համագործակցությանը ինտեգրացիոն ասոցիացիաներում, ռազմավարական համագործակցությանը միջազգային հարթակներում։
Ալեքսանդր Լուկաշենկոն Նիկոլ Փաշինյանին մաղթել է նորանոր հաջողություններ պատասխանատու աշխատանքում, քաջառողջություն, երջանկություն, խաղաղություն և ներդաշնակություն։

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
23304.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
24804.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
24504.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
26804.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
26003.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
28603.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
28103.11.2026, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
68102.11.2026, 20:00