Շառլ Միշելը՝ հնգակողմ հանդիպման մասին

Քիչ առաջ շատ լավ հանդիպում ունեցանք նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ՝ հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը՝ ներկայացնելով Քիշնևում հնգակողմ բանակցությունների արդյունքները։
«Մենք հնարավորություն ունեցանք անդրադառնալու բոլոր թեմաներին, որոնք քննարկել ենք մայիսին Բրյուսելում, հնարավորություն ունեցանք քննարկել հաղորդակցությունը, անվտանգությունն ու իրավունքները, սահմանը, սահմանների դելիմիտացիան, խաղաղության պայմանագիրը։ Եվ այս հանդիպումը շատ լավ նախապատրաստություն էր հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Բրյուսելում՝ հուլիսի 21-ին։ Դա նշանակում է, որ մենք ջանասիրաբար աշխատում ենք և մտադիր ենք աջակցել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ բոլոր դրական ջանքերին։
Ես նաև հայտարարել եմ, որ մտադիր եմ կրկին հրավիրել նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին, կանցլեր Շոլցին և նախագահ Մակրոնին Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Իսպանիայում։
Դա նշանակում է, որ մենք ԵՄ-ի կողմից ամեն ինչ կանենք, որպեսզի օգնենք, որպեսզի աջակցություն ցուցաբերենք, որպեսզի հնարավոր լինի ավելի մեծ առաջընթաց գրանցել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- նշել է Միշելը:

Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ Սև բերդ ամրոցի օտարման գործով
4315:18
«Օնիրա քլաբ»-ում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն (տեսանյութ)
8412:12
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը գրությամբ դիմել է Արդարադատության նախարարություն
55618.07.2026, 12:42
Ավարտվել է Փոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը
62717.07.2026, 14:00
«Վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումներ են բացահայտվել». ՊԵԿ (տեսանյութ)
63717.07.2026, 11:12
«Արարատցեմենտի» դեմ հաղորդում է ներկայացվել քննչական մարմնին
70816.07.2026, 15:42
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
48816.07.2026, 13:12
Ոստիկանությունը՝ Գյումրիում տեղի ունեցած միջադեպի մասին
43216.07.2026, 13:00