Երիտասարդական պալատը՝ Կուկուռուզնիկը, «վերածնվում է»

«Արթուր Թարխանյան կենտրոնը» հունիսի 6-ին, ժամը 18։00-ին բոլոր ցանկացողներին հրավիրում է Բաղրամյան 6, որտեղ տեղի կունենա Երիտասարդության պալատի՝ «Կուկուռուզնիկի» վերածննդի նախագծի շնորհանդեսը։ Կազմակերպիչները հնարավորություն կտան նաև մասնակիցներին հանդես գալ առաջարկներով, դիտարկումներով։
Այդ օրը համերգով հանդես կգա նաև NEMRA խումբը՝ անմոռանալի դարձնելով երեկոն։
Միջոցառման մուտքն ազատ է։
Հիշեցնենք, որ 1970-ական թվականներին կառուցված Երիտասարդական պալատը, որը հյուրանոց էր և համալիր, քանդվել է 2006 թվականին։ Ներկայում պալատի տարածքը վերածվել է գործող հսկայական քարհանքի։
ԽՍՀՄ հիմնադրման 50-ամյակի առթիվ խորհրդային իշխանությունները որոշել են բոլոր հանրապետությունների մայրաքաղաքներում երիտասարդական պալատներ կառուցել։ Նախատեսվում էր Երևանում պալատը կառուցել բարձրադիր՝ բոլոր կողմերից տեսանելի տեղում։ Ընտրվեց Քանաքեռի բարձունքը՝ Աբովյան փողոցի վերջում, որտեղ ավարտվում է Ալեքսանդր Թամանյանի գլխավոր պլանի հյուսիսային հատվածը։ Կառույցի գումարները հատկացվում էին Մոսկվայից։ Պալատի կառուցման նպատակն էր, որպեսզի տարբեր հանրապետություններից ժամանած երիտասարդները հանդիպեին այնտեղ, շփվեին, սիմպոզիումներ, փառատոններ կազմակերպեին, զբաղվեին սպորտով և այդ ողջ ընթացքում բնակվեին շենքի տարածքում գործող հյուրանոցում։
Պալատի ճարտարապետներն էին Հրաչյա Պողոսյանը, Արթուր Թարխանյանը և Սպարտակ Խաչիկյանը։
Էստրադային դահլիճը, որն ուներ 1000 նստատեղ, ավելի ուշ է կառուցվել։ Շենքի ամենավերևի հարկում կար պտտվող հատակով սրճարան։ Հարկաբաժինը մեկ ժամվա ընթացքում պտտվում էր իր առանցքի շուրջը՝ այցելուներին հնարավորություն տալով դիտելու Երևանի ամբողջ համայնապատկերը։ Այն Մոսկվայի Օստանկինո հեռուստաաշտարակից հետո երկրորդ պտտվող կառույցն էր Միությունում։
1979 թվականին տեղի ունեցավ Երիտասարդական պալատի բացման արարողությունը։

«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
318:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
166Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
28816.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
107815.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
58813.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
54513.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
56712.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
51512.09.2026, 21:42