Հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. Արցախի ՊՆ

Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. Արցախի ՊՆ
240
Կիրակի, 04 հունիսի, 2023 թ., 15:54

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 4-ի՝ ժամը 04։20-ից ժամը 13։55-ն ընկած ժամանակահատվածում սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
Ադրբեջանի ՊՆ-ն, հերթական անգամ հայտարարելով Շուշիի ուղղությամբ իբրև թե իրականացվող ինժեներական աշխատանքները խափանելու մասին, կրկին խեղաթյուրում է իրականությունը՝ փորձելով հիմնավորել նույն հատվածում իր ստորաբաժանումների կողից հրադարի խախտման այսօր արձանագրված դեպքը։
Ամենօրյա ապատեղեկատվության տարածմամբ, Ադրբեջանը հերթական սադրանքի համար տեղեկատվական հող է նախապատրաստում: