Բելգրադում բողոքի ցույցեր են. պահանջում են Վուչիչի հրաժարականը

«Սերբիան ընդդեմ բռնության» հինգերորդ հակակառավարական բողոքի ակցիան, որն անցկացվեց շաբաթ երեկոյան՝ հունիսի 3-ին Բելգրադում, ամենամեծն էր մայիսի սկզբին Սերբիայում ծայր առած զանգվածային ցույցերից։ Վերջին հակակառավարական ցույցը տեղի է ունեցել մեկ ամիս անց այն բանից հետո, երբ Բելգրադի հեղինակավոր դպրոցի 13-ամյա աշակերտն ատրճանակ է մտցրել հաստատություն, որով էլ սպանել է 9 երեխայի և դպրոցի անվտանգության աշխատակցին, գրում է eurointegration.com.ua-ն:
Երթը ղեկավարում էին համալսարանի ուսանողները՝ «Սերբիան ընդդեմ բռնության» գրությամբ պաստառներով։
Բջջային հեռախոսների լապտերները միացրած տասնյակ հազարավոր մարդիկ երթով շարժվել են դեպի Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի շտաբ, որտեղ բաց են թողել մեծ օդապարիկ՝ «Վուչիչ, հեռացիր» մակագրությամբ և վանկարկել նրա հրաժարականի կոչերը։
Սերբական իշխանամետ լրատվամիջոցներն առաջին անգամ ակցիան անվանել են «արևմտամետ»։ Իսկ միջադեպը, որի ժամանակ սերբական աջ արմատական «Ժողովրդական պարեկ» խմբավորման ներկայացուցիչները ծեծի էին ենթարկել ամերիկացի լրագրողին, որակել են սադրանք հենց ցուցարարների կողմից։ Հարձակվողներից ոմանք կրել են Z գրությամբ շապիկներ։
Հաջորդ շաբաթ նախատեսվում է ևս մեկ բողոքի ակցիա։

Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա - Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցը
5219:42
«Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ խնդիր ունենք շենքերի ներսում»․ Արամազդ Ղալամքարյան (տեսանյութ)
4819:18
«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ սեպտեմբերի 12-ին փակ փողոցներ կլինեն
5818:24
Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ կմատուցի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը
5618:00
«Ինձ չեն հետաքրքրում ամուսնուս փողերը. դրանից ավելի կարևոր բաներ կան». Լիլյա (տեսանյութ)
12717:37
«Միայն մի բան են մտածում, թե ոնց քաղաքացիներից գանձվող հարկերն ու տուրքերը բարձրացնեն»․ Ոսկան Սարգսյան
6916:24
«Փարիզում արտիշոկ ենք փորձում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7916:12
Մեծ Բրիտանիայում երկու օրում ավելի քան 1900 չվերթ է չեղարկվել
17616:01