Ոստիկանապետը կարևորել է մգացված դիմապակու համար վարորդներին տուգանելը

ՆԳՆ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը հունիսի 6-ին օպերատիվ խորհրդակցություն էր հրավիրել Երևան քաղաքի վարչության ղեկավար կազմի, բաժինների, ինչպես նաև ենթակա ստորաբաժանումների պետերի և նրանց տեղակալների մասնակցությամբ:
Ոստիկանությունից հայտնում են, որ կարևորելով համակարգում բարեփոխումների ռազմավարությունը՝ ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն անդրադարձավ առանցքային այն խնդիրներին, որոնց լուծումը պահանջում է ամենօրյա հետևողական և բարեխիղճ աշխատանք՝ օրենքի գերակայության և օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքների հաշվառումով:
ՆԳՆ ոստիկանության պետի համոզմամբ՝ քաղաքացիների հետ շփումներում նոր ոճի և ձեռագրի որդեգրման, հանցավորության դեմ ամենօրյա հետևողական պայքարի, հասարակական կարգի պահպանման և ծառայության այլ ոլորտներում տքնաջան աշխատանքի արդյունքները տեսանելի կլինեն միայն այն դեպքում, երբ համակարգի յուրաքանչյուր ներկայացուցիչ դրսևորի բացառիկ պատասխանատվություն և օրինակելի վարք:
Արամ Հովհաննիսյանը առանձնահատուկ շեշտեց՝ պետք է բացառել կարգապահական թեկուզ աննշան խախտումները՝ ոստիկանի բարեվարքությունը համարելով կարևոր նախապայման համակարգի վարկն ու հեղինակությունը բարձր պահելու գործում:
ՆԳՆ ոստիկանության պետը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրեց հունիսի 1-ից գործող իրավակարգավորումներին՝ կարևորելով ավտոմեքենաների, այդ թվում՝ ծառայողական ավտոմեքենաների ապակիների լուսաթափանցելիության չափի խախտման կամ դիմապակին թաղանթապատված վիճակում վարելու դեպքերով վարչական ներգործության միջոցների կիրառումը:
Գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը անդրադարձավ նաև ոստիկանության բարեփոխումների շրջանակներում նախատեսվող ատեստավորման գործընթացին, որը հնարավորություն կընձեռի բարձրացնելու ոստիկանության ծառայողների աշխատավարձը, էականորեն բարելավելու նրանց սոցիալական վիճակը:
Անդրադարձ եղավ նաև կոռուպցիոն բնույթի հանցագործությունների, թմրամիջոցների դեմ պայքարի և ապօրինի զենք-զինամթերքի առգրավման ուղղությամբ ոստիկանության կողմից ձեռնարկվող միջոցառումներին:
Ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը շեշտադրեց՝ պետք է ակտիվացնել «Ծխախոտային արտադրատեսակի և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի շրջանակներում իրականացվող միջոցառումները:

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
220Երեկ, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
235Երեկ, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
233Երեկ, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
256Երեկ, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
25403.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
28003.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
27503.11.2026, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
66302.11.2026, 20:00