Կին «առաջնորդները» թանկ են նստում մեզ վրա. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, երեկ տեղեկացրեց, որ Բրյուսելում մասնակցում է «Կին քաղաքական առաջնորդներ» կազմակերպության տասնամյակի միջոցառմանը, որը, նրա խոսքով, նշանավորվում է Եվրոպական խորհրդարանի շենքում սկսված երկօրյա գագաթնաժողովով։ Աննա Հակոբյանը նոր չէ, որ իրեն քաղաքական առաջնորդ է համարում, և նման միջոցառման էլ առաջին անգամ չէ, որ մասնակցում է․ նա 2019-ից սկսած՝ ամեն տարի Դավոսում մասնակցել է «Կին քաղաքական առաջնորդներ» միջոցառմանը՝ ըստ էության, հաստատելով այն խոսակցությունները, որ ոչ միայն ամուսնու որոշումների վրա մեծ ազդեցություն ունի, այլ նաև՝ քաղաքական հավակնություններ։ Սակայն տիկնոջ ամբիցիաներն էժան չեն նստում մեր պետության վրա։
Աննա Հակոբյանի հրապարակած լուսանկարներից պարզ դարձավ, որ նրան ուղեկցում են ՔՊ-ական մի խումբ կին պատգամավորներ՝ Հերիքնազ Տիգրանյանը, Լենա Նազարյանը, Մարիա Կարապետյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Թագուհի Ղազարյանը, որոնք, հավանաբար, նույնպես իրենց կին առաջնորդ են համարում։ ԱԺ նախագահի կարգադրության համաձայն, կանանց «գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաև գիշերավարձը՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի», կատարվել են ՀՀ 2023թ․ պետական բյուջեով՝ ԱԺ միջոցների հաշվին։ Թե որքան են կանանց վոյաժները նստել հարկատուներիս վրա, պարզ չէ, բայց եթե այս կազմին ավելացնենք նաև Հակոբյանի վարսավիրին, թիկնապահին, օգնականին, պարզ է, որ պետությունը թանկ է վճարում այս հաճույքների համար»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«33/50 տեղամասային կենտրոնում՝ Ջրափի գյուղում բացակայում է 3-րդ քվեաթերթիկների տրցակը». Գոհար Մելոյան (տեսանյութ)
4816:44
«Վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ազատազրկմամբ». դատախազություն
4316:42
Իսրայելի պաշտպանության բանակը ավիահարված է հասցրել Լիբանանի Նաբաթիա քաղաքին (տեսանյութ)
4716:06
«Ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքերով ձերբակալվել է ևս 3 անձ, որոնցից 2-ը կլանավորվել են». ՀԿԿ (տեսանյութ)
6015:42
«Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր». ՔԿ
6514:48
ՀԿԿ-ն այսօր և վաղն իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ
6613:48
«ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների թիվը կազմել է 2.485.851». ՆԳՆ
5313:24
««Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուն ինստիտուցիոնալ երաշխիքը ծառայեցրել է իր քաղաքական շահերին». ՀԿԿ (տեսանյութ)
6513:12