Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Արմեն Բարսեղյանը նստացույց է սկսում. ԱԺԲ

Արմեն Բարսեղյանը նստացույց է սկսում. ԱԺԲ
465
Հինգշաբթի, 08 հունիսի, 2023 թ., 10:30

Ազգային - Ժողովրդավարական Բևեռը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Բևեռի լոսանջելեսաբնակ աջակից Արմեն Բարսեղյանը քիչ առաջ իր հեղինակային ՏԵՍԱԿԵՏ հաղորդման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում շարունակվող ցեղասպանությունը կասեցնելու պահանջով Գլենդելի քաղաքապետարանի դիմաց ՆՍՏԱՑՈՒՅՑ է սկսում։
Արմեն Բարսեղյանը հայտարարեց, որ անմիջապես հաղորդումից հետո կուղղվի Գլենդելի քաղաքապետարան, որտեղ էլ կմեկնարկի ՆՍՏԱՑՈՒՅՑԸ։
Սա Արմեն Բարսեղյանի ցասման ու բողոքի արտահայտման քաղաքացիական քայլն է ու յուրաքանչյուրս աշխարհի ցանկացած կետում պարտավոր ենք սատարել, զորակցել և նպաստել կայծի տարածմանը։
Գրառումը՝ Ա.Կուրազյանի»:

Արմեն Բարսեղյանը նստացույց է սկսում. ԱԺԲ
Արմեն Բարսեղյանը նստացույց է սկսում. ԱԺԲ
Աղբյուրը`   ԱԺԲ