Սուրբ Գայանե վանքում նշվեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը

Հունիսի 11-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշել է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը։
Բերկրառատ օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Պատարագի սրբազան արարողությանը մասնակցել է Սուրբ Գայանե վանքում. տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
Պատարագի սրբազան արարողությանը ներկա են եղել Մայր Աթոռ ժամանած թեմակալ առաջնորդներ, Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբանական համագումարի մասնակիցներ և բազում ուխտավոր հայորդիներ։
Պատարագիչն էր Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ.Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
Տոնի խորհուրդի շուրջ քարոզ է խոսել Կ.Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Պատրիարք Հայրը, անդրադառնալով օրվա խորհրդին, մասնավորապես նշել է․ «Ինչո՞վ է կարևոր Էջմիածինը մեզ համար։ Սուրբ Էջմիածինը մեզ համար միայն տաճար չէ, այլ գաղափար է, մեր ազգը միավորող ամենազորեղ իրողություններից մեկն է, ուխտ և տեսիլք է մեզ համար։ Այս տարածքը՝ Վաղարշապատը, մեզ համար դարձավ Սուրբ էջմիածին Աստծո կամքով ու ողորմությամբ։ Աստված մեզ տվեց հայկական Ավագ Շաբաթը, որը սկսում է Հռիփսիմյանց կույսերի նահատակությամբ և հասնում մինչև շաբաթ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի «ելն ի վիրապէն» տոնը, հայոց պետականության քրիստոնեացման իրադարձությունից մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքը։ Ուրեմն, այս Ավագ շաբաթն է, որ մեր ազգի պատմության մեջ անմոռանալի հետքեր է թողել։ Աստված մարմնացրեց իր գաղափարը Սուրբ Էջնիածնի տաճարի մեջ և այս խորհուրդը մեր նախնիները փոխանցել են նոր սերունդներին ու դրա շնորհիվ է, որ մենք մեկ ազգ ենք»։
Պատրիարք Սրբազանը հորդորել է հավատացյալներին մշտապես վառ պահել հայոց սրբությունները իրենց հիշողության մեջ, ապրել ու զորանալ Սուրբ Էջմիածնի խորհրդով։
Սուրբ Պատարագի ավարտին, Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ, կատարվել է Հայրապետական մաղթանք: Ներկա հավատացյալ ժողովուրդը և եկեղեցականաց դասն աղոթք են բարձրացրել առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շենացման, անսասանության և իր սրբազան առաքելության հարատևության համար։

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
164Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
28616.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
107215.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
58613.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
54413.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
56612.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
51412.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
64510.09.2026, 16:12