Հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

Գլխավոր դատախազը նոր տեղակալ ունի

Գլխավոր դատախազը նոր տեղակալ ունի
416
Երկուշաբթի, 12 հունիսի, 2023 թ., 19:00

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ հունիսի 12-ին տեղի է ունեցել Կոլեգիայի
նիստ, որի ընթացքում քննարկվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու հարցը:
Աննա Վարդապետյանը, համաձայն «Դատախազության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգի, Կոլեգիայի անդամներին է ներկայացրել Երևան քաղաքի դատախազ Լիլիթ Գրիգորյանի թեկնածությունը:
Հանրապետության գլխավոր դատախազը բարձր է գնահատել թեկնածուի մասնագիտական և մարդկային հատկանիշները, համակարգում անցած ճանապարհը և ևս մեկ անգամ ընդգծել իր կողմից Դատախազությունում բարձր պաշտոններում կատարվող նշանակումների տրամաբանությունը. «Նշանակումները կատարում եմ երկար տարիներ Դատախազությունում ծառայած, փորձ ունեցող այն աշխատակիցներից, որոնք անկախ անձերից, ժամանակներից և իրավիճակներից հավատարիմ են եղել իրենց մասնագիտությանը, իրենց առաքելությանն ու մեր հայրենիքին»:
Կոլեգիայի անդամները դրական կարծիք են հայտնել Լիլիթ Գրիգորյանի թեկնածության վերաբերյալ՝ կարևորելով նր պրոֆեսիոնալիզմը, աշխատանքի նկատմամբ նվիրվածությունն ու պատասխանատու լինելը:
Գլխավոր դատախազի տեղակալի թեկնածու Լիլիթ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին վստահության համար և ընդգծել, որ պատրաստ է ավելի մեծ պատասխանատվությամբ կատարել իր աշխատանքը:
Կոլեգիայի նիստից հետո գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ Լիլիթ Գրիգորյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:
ՀՀ գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալի կենսագրությունը այստեղ