Քաղաքային պանթեոնում կբացվի Ռաֆայել Քոթանջյանին նվիրված հուշարձան

1402
Երեքշաբթի, 13 հունիսի, 2023 թ., 00:18
Հունիսի 13-ը ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի մահվան տարելիցն է։ Այդ կապակցությամբ Քաղաքային պանթեոնում, որտեղ հուղարկավորված է արտիստը, ժամը 17։00-ին տեղի կունենա հուշարձանի բացման արարողությունը։ Ռաֆայել Քոթանջյանին նվիրված հուշարձանի հեղինակը քանդակագործ Զամոկ Սարգսյանն է։ Ռաֆայել Քոթանջյանի մահվան տարելիցի և հուշարձանի բացման արարողությանը ներկա կլինեն նրա հարազատները, մտերիմներն ու բարեկամները։
Այս տարի կլրանար նրա 80-ամյակը։ Այդ առիթով հունիսի 18-ին՝ ժամը 18։30-ին, Կինոյի տանը նախատեսված է հոբելյանական հուշ-երեկո, որին կմասնակցեն Ռաֆայել Քոթանջյանի որդին և թոռները, Հարություն Խաչատրյանը, Հասմիկ Տեր-Կարապետյանը, Անահիտ Աղասարյանը, Լևոն Հարությունյանը, Սոնա Շահգելդյանը, Լիլիթ Կարապետյանը և Ռաֆայել Քոթանջյանի ուսանողները։

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
164Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
28616.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
107215.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
58613.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
54413.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
56612.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
51412.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
64510.09.2026, 16:12