Կարեն Անդրեասյանը դատավորներին հավաքել ու նոր հրահանգ է տվել. «Ժողովուրդ»
![]() 727 Երեքշաբթի, 13 հունիսի, 2023 թ., 09:00 «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը դատավորներին հավաքել է Դիլիջանում և բանավոր այսպես ասած հրահանգ իջեցրել, որ այսուհետ որևէ միջազգային կառույցի ղեկավարի, ներկայացուցչի կամ դեսպանատների անձնակազմի, դեսպանների հետ որևէ ձևաչափով հանդիպման գնալուց առաջ իրեն պետք է տեղյակ պահեն: «Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դատավորներից շատերը ընդվզել են, թե ինչու պետք է տեղյակ պահեն. դա դատավորի անկախությանը վտանգող հստակ պահանջ է: Այդ հրահանգից հետո դատավորներից շատերը հանդիպել են միջազգային կառույցների ղեկավարների հետ և ԲԴԽ նախագահին տեղյակ չեն պահել: Այսինքն՝ ոչ բոլորն են ենթարկվել ԲԴԽ նախագահի պահանջին, թեև ենթարկվողներ եղել են և կլինեն: Իսկ ինչո՞ւ է Կարեն Անդրեասյանը փորձում վերահսկել դատավորների հանդիպումները միջազգային կառույցների հետ: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
