Հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

ԱՄՆ դեսպանատունն ԱՄՆ քաղաքացիներին հորդորում է խուսափել Հայաստանի որոշ վայրեր այցելելուց

ԱՄՆ դեսպանատունն ԱՄՆ քաղաքացիներին հորդորում է խուսափել Հայաստանի որոշ վայրեր այցելելուց
295
Չորեքշաբթի, 14 հունիսի, 2023 թ., 10:18

ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել որում ասվում է. «Հայաստանում ամառային զբոսաշրջային սեզոնի սկսվելուն պես Երևանում ԱՄՆ դեսպանատունը հիշեցնում է ԱՄՆ քաղաքացիներին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող հակամարտության պատճառով ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին արգելվում է ցանկացած ոչ էական ուղևորություն հետևյալ վայրեր․

Տավուշի մարզ Վարագավանից արևելք Հ37 ավտոճանապարհին:

Տավուշի մարզ Նավուրից արևելք Հ36 ավտոճանապարհին։

Գեղարքունիքի մարզ Վարդենիսից արևելք։

Արարատի մարզի Երասխ գյուղով երթևեկությունը թույլատրված է, կանգառը՝ ոչ:

Ուղևորվեք Ջերմուկ, Վայոց Ձորի մարզի Գետիկի մոտով Հ42 և Հ43 ճանապարհներով:

Սյունիքի մարզ:

Լեռնային Ղարաբաղ այցելությունները նախկինի պես արգելված են։

ԱՄՆ քաղաքացիները պետք է շարունակեն զգուշություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների մոտ և խուսափեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու և շփման գծի մոտ ուղևորություններից: ԱՄՆ կառավարությունն ի վիճակի չէ Արտակարգ ծառայություններ մատուցել Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին, քանի որ մուտքը սահմանափակ է»,– ասված է հաղորդագրության մեջ։