Հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

Պապիկյանն ու Իրանի դեսպանը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ

Պապիկյանն ու Իրանի դեսպանը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ
272
Չորեքշաբթի, 14 հունիսի, 2023 թ., 11:54

Հունիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական համագործակցության ընթացքն ու հեռանկարները, կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։

Հանդիպման ավարտին նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Զոհուրիին՝ Հայաստանում պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման համար՝ մաղթելով հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ։