Ռուսաստանը լոբբինգ է իրականացնում Մեքսիկայում և Մերձավոր Արևելքում՝ կանխելու FATF-ի նոր սահմանափակումները

Վերջին շաբաթների ընթացքում Ռուսաստանը նամակով դիմել է ավելի քան 12 երկրների, այդ թվում՝ Թուրքիային, Սաուդյան Արաբիային, Մեքսիկային և ԱՄԷ-ին՝ ներկայացնելով առևտրային կապերի վրա «բացասական հետևանքներն» այն դեպքում, եթե FATF-ն այս ամիս լրացուցիչ սահմանափակումներ սահմանի այդ երկրի նկատմամբ, գրում է Bloomberg-ը։
Պարբերականի տվյալներով՝ Կրեմլը «զգուշացնում» է երկրներին, որ FATF-ի ցուցակում ընդգրկվելը կբարդացնի ու կթանկացնի Ռուսաստանի հետ բիզնեսի շարունակությունը։ Հաշվարկները, որոնք հրապարակվել են Թուրքիայի և ԱՄԷ-ի պաշտոնյաներին ուղղված փաստաթղթերում, ցույց են տալիս, որ երկու երկրներից յուրաքանչյուրը կորցնի իր ՀՆԱ-ի գրեթե 1%-ը՝ առևտրի և ներդրումների կորստի արդյունքում:
Ռուսաստանը հայտարարել է, որ Թուրքիան կկորցնի եկամուտը ռուս զբոսաշրջիկներից, քանի որ վճարումների մշակման հնարավոր դժվարությունները հետ են պահում այցելուներին, իսկ խոշոր նախագծերի պայմանագրերի չեղարկումները, ինչպիսիք են «Աքքույու» ատոմակայանը կամ «Թուրքական հոսք» գազատարը, կարող են տալ միլիարդների վնասներ։
Նշվում է, որ «սև» ցուցակում ընդգրկվելը Ռուսաստանը կդնի ԿԺԴՀ-ի, Իրանի և Մյանմայի կողքին։ Դա կպարտավորեցնի FATF անդամ երկրներին, ինչպես նաև բանկերին և վճարումների մշակողներին, կատարել ուժեղացված պատշաճ ուսումնասիրություն և, ամենալուրջ դեպքերում, հակաքայլեր ձեռնարկել միջազգային ֆինանսական համակարգը պաշտպանելու համար:

«Իշխանության աջակիցների հետ ես ունեմ քաղաքական, մարդկային, քաղաքակրթական անհամատեղելիություն». Նարեկ Գալստյան
11103:06
«Հայաստանը որևէ հիդրո ծրագիր իրականացնելիս պետք է հաշվի առնի նաև հարևանի շահերն ու հետաքրքրություննները». Թաթուլ Հակոբյան
145Երեկ, 20:30
«Եռակողմ բանակցությունների ընդլայնման հարցը Ռուսաստանի հետ չի համաձայնեցվել». Ուշակով
243Երեկ, 19:49
«Ոնց որ կորցրել ա բանանը․ ես հոգեբույժ չեմ, չեմ կարող պատասխանել»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
163Երեկ, 17:36
«Իր գազի կալոնկայի տեղը կարող ա ինքը գիտի, իմի տեղը որ ցույց տա՝ ուրախ կլինեմ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
158Երեկ, 17:30
«Ցանկացած մեկը, ով կպնում է ընտանիքին, պետք իմանա, որ պատասխան տալու է»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
123Երեկ, 17:24
«Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա առանց նախապես համաձայնեցված օրակարգի»․ #FT
324Երեկ, 17:13
«Եթե էս ռոբոտին ուղարկենք բանակցությունների, ավելի լավ արդյունքներ կունենանք»․ Սաթիկ Սեյրանյան (տեսանյութ)
118Երեկ, 17:06