Հայտնի է աշխարհի ամենաթանկ ապրանքանիշի անունը
![]() 959 Հինգշաբթի, 15 հունիսի, 2023 թ., 00:06 Ամերիկյան Apple կորպորացիան, որն արտադրում է սմարթֆոններ, համակարգիչներ և այլ տեխնոլոգիական սարքավորումներ, երկրորդ տարին անընդմեջ դարձել է աշխարհի ամենաթանկ ապրանքանիշը։ Միևնույն ժամանակ, ընկերության ապրանքանիշի ընդհանուր կապիտալացումը 2023 թվականին նվազել է 7%-ով և կազմել 880 միլիարդ դոլար՝ ըստ Kantar հետազոտական ընկերության վերլուծաբանների կողմից կազմված Brandz Top 100 Most Valuable Global Brands վարկանիշի։ Կորպորացիայի արժեքը նվազել է 67 միլիարդ դոլարով՝ 947 միլիարդ դոլարից, սակայն ընկերությունը միակը չէր, որի բրենդի կապիտալացման ցուցանիշները նվազել են։ Աշխարհի հարյուրավոր ամենաթանկ ապրանքանիշերի ընդհանուր արժեքը տարեկան կտրվածքով նվազել է միանգամից 20%-ով՝ հասնելով 6,9 տրիլիոն դոլարի, նշված է նյութում։ Վարկանիշի երկրորդ տեղում ամերիկյան մեկ այլ ընկերություն է՝ Google-ը։ Տարվա ընթացքում այս ապրանքանիշի կապիտալացումը նվազել է նույնիսկ ավելի, քան Apple-ինը՝ 30%-ով և կազմել 577,7 մլրդ դոլար: Համաշխարհային առաջատարների եռյակը եզրափակել է Microsoft տրանսնացիոնալ ընկերությունը (-18%, մինչև 501,9 մլրդ դոլար): Հունիսի 15-ին Kantar հետազոտական ընկերության վերլուծաբանները ներկայացրել են BrandZ 100 ամենաարժեքավոր համաշխարհային ապրանքանիշերի թարմացված վարկանիշը, ըստ որի, Apple-ը վերադարձել է աշխարհի ամենաթանկ ապրանքանիշերի ցուցակի առաջին հորիզոնականը։ Apple ապրանքանիշի արժեքն աճել է 55%-ով և հասել 947 միլիարդ դոլարի, հաջորդում է Google-ը՝ 78%-ով և 819,6 միլիարդ դոլարով, իսկ առաջատար եռյակը եզրափակում է Amazon-ը՝ 705,6 միլիարդ դոլարով (+3%)։ |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
7603:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
138Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
178Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
142Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
294Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
264Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
307Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
241Երեկ, 19:30
