Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Խաչատուրովը «մեղավոր» է, որովհետև իշխանության հետ գործարքի չի գնացել». Տ. Աբրահամյան

«Խաչատուրովը «մեղավոր» է, որովհետև իշխանության հետ գործարքի չի գնացել». Տ. Աբրահամյան
802
Հինգշաբթի, 15 հունիսի, 2023 թ., 09:30

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Գեներալ Գրիգորի Խաչատուրովն արդեն 3 ամիս է՝ անազատության մեջ է: Երկիրը սակարկման հանածների գլխավոր նպատակը ցույց տալն է, որ իրենց դեմ դուրս եկողների նկատմամբ պատրաստ են ամենաանբարոյական քայլերի գնալ:
Խաչատուրովի միակ «հանցանքն» այն է, որ նա իր դիրքորոշումները ոչ միայն չի թաքցնում, այլ դրանք հնարավոր բոլոր միջոցներով պաշտպանում է:
Խաչատուրովը «մեղավոր» է, որովհետև իշխանության հետ գործարքի չի գնացել, երկիր հանձնելու պատրաստակամություն չի հայտնել, ավելին՝ հրապարակային «ատամ է ցույց տվել» ու պայքարել:
Գեներալը փակի տակ է, որովհետև դիմադրության ցանկացած օջախ այս իշխանության համար սպառնալիք է և դրա դեմ բոլոր միջոցներով աշխատում են՝ ճնշումներով, աշխատանքից ազատելով, վարկաբեկելով, սպառնալով կամ պարզապես ազատությունից զրկելով»: