Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Էլ ինչպե՞ս է լինում էթնիկ զտումը». վարչապետ

«Էլ ինչպե՞ս է լինում էթնիկ զտումը». վարչապետ
853
Ուրբաթ, 16 հունիսի, 2023 թ., 11:06

«Այս գործողությունները ևս մեկ անգամ հիմնավորում են մեր մտավախությունը, որ Ադրբեջանը ԼՂ-ում էթնիկ զտման քաղաքականություն է վարում: Չնայած՝ տվյալ դեպքում խոսքը ոչ թե մտավախության մասին է. այլ՝ արդեն գործողությունների մեկնարկի. էլ ինչպե՞ս է լինում էթնիկ զտումը»,- Կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից բոլոր հումանիտար փոխադրումների արգելքին՝ Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով: Փաշինյանի խոսքով՝ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը, միջազգային մեխանիզմների շրջանակում, չափազանց կարևոր է. «Պետք է հուսալ, որ այս ուղղությամբ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն»,- ասաց նա: