Հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

Կառավարությունը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունն առաջիկայում կներկայացնի ԱԺ վավերացմանը

Կառավարությունը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունն առաջիկայում կներկայացնի ԱԺ վավերացմանը
337
Ուրբաթ, 16 հունիսի, 2023 թ., 19:42

Կառավարությունը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) առաջիկայում կներկայացնի Ազգային ժողովի վավերացմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Սահմանադրական դատարանը ճանաչել է սահմանադրությանը համապատասխանող 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։

2022 թվականին այս հարցով սահմանադրական դատարան է դիմել Կառավարությունը։ Կառավարությունը կրկին վերադարձել է Հռոմի կանոնադրության ճանաչման հարցին, քանի որ, ըստ այս նախագծի հիմնավորման, հնարավորություն են տեսնում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու: