Հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

Արցախ ուղարկված մարդասիրական օգնության բաշխման հերթական փուլի մեկնարկը հետաձգվում է

Արցախ ուղարկված մարդասիրական օգնության բաշխման հերթական փուլի մեկնարկը հետաձգվում է
643
Շաբաթ, 17 հունիսի, 2023 թ., 00:00

Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը հայտնում է. «Տեղեկացնում ենք, որ բարեգործական կազմակերպությունների կողմից Արցախ ուղարկված մարդասիրական օգնության բաշխման հերթական փուլի մեկնարկը, որի շրջանակներում Ստեփանակերտ քաղաքում փաստացի բնակվող՝ հաշմանդամության խումբ ունեցող և կերակրողին կորցրած՝ 63 տարին լրացած, աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստացող անձանց պետք է տրամադրվի սննդամթերք և հիգիենայի պարագաներ, տեխնիկական պատճառներից ելնելով՝ հետաձգվում է:

Հայցում ենք ձեր ներողամտությունը՝ խնդրելով հանգամանքներին ըմբռնումով մոտենալ: Օգնության տրամադրման մեկնարկի վերաբերյալ հանդես կգանք նոր տեղեկատվությամբ»: