F-16 կործանիչներն՝ ուղերձ Պուտինին. ՆԱՏՕ-ի աջակցությունը չի թուլանում: #Bloomberg

Արևմտյան երկրները կարող են Ուկրաինային փոխանցել F-16-ները միայն Վլադիմիր Պուտինին ցույց տալու համար, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է շարունակել աջակցել Կիևի ռեժիմին, գրում են հոդվածագիրներ Յան Մարլոուն և Նատալյա Դրոզդյակը Bloomberg-ի համար հոդվածում։
«F-16-ները, որոնք ՆԱՏՕ-ի դաշնակիցները կարող են ուղարկել Ուկրաինա, դժվար թե ժամանակին հասնեն, որ ուկրաինական զինված ուժերին օգնեն հարձակման գործում: Դրանք նաև բավարար չեն լինի, որպեսզի օդում փոխեն առճակատման ընթացքը»,- ասվում է «F-16 կործանիչներն՝ ուղերձ Պուտինին. ՆԱՏՕ-ի աջակցությունը չի թուլանում» վերնագրով հրապարակման մեջ։
Լրագրողների կարծիքով՝ նման որոշմամբ Արևմուտքը ցանկանում է Ռուսաստանին ցույց տալ իր պատրաստակամությունը՝ շարունակելու զենք մատակարարել Կիևի իշխանություններին։ Ընդ որում, ուկրաինական զորքերին կործանիչների հնարավոր մատակարարումները գործնական նշանակություն չունեն։ «Սա պոտենցիալ ռիսկային քայլ է: ...Հնացած F-16-ների սպասարկումը կարող է արժենալ տարեկան հարյուր միլիոնավոր դոլարներ այն ժամանակ, երբ ճնշումն աճում է Եվրոպայում և Միացյալ Նահանգներում՝ Ուկրաինային աջակցելու ծախսերի աճի պատճառով», նշել են հեղինակները:
Նախօրեին Ռուսաստանի ղեկավարը SPIEF-2023 լիագումար նիստում խոստացել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի համար արևմտյան կործանիչները կվառվեն այնպես, ինչպես հիմա այրվում են Leopard տանկերը։

Եվրոպական մթերային խանութներում քիբերհարձակման պատճառով սառցարաններում ջերմաստիճանը կտրուկ բարձրացել է
3220:55
«Թե բա՝ եկեղեցին չպետք է խառնվի քաղաքականությանը». Մհեր Հակոբյան
3320:36
«Քո ակնոցների ոսպնյակները փոխելու ժամանակն է». Արսեն Թորոսյանը՝ գնաճը մատնացույց անող լրագրողին (տեսանյութ)
5619:54
Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
5519:42
«Ո՞վ ասաց Հայաստանում աշխատատեղեր չկան, բա էդ 840 հազարը որտեղից են, լուսնի՞ց». Արսեն Թորոսյան (տեսանյութ)
7318:54
ՆԱՍԱ-ի անձնակազմը «վերադարձել է Մարսից»՝ մեկուսացման պայմաններում 378 օր անցկացնելուց հետո (տեսանյութ)
14618:37
ԱՄՆ-ն կվերանայի հակամարտությունը դադարեցնելու իրանական առաջարկը. Al Jazeera
11218:13
«Binance-ի օգտատերերը հաքերային հարձակումից հետո գրեթե 5 միլիարդ դոլար են դուրս բերել»․ #FT
16817:01