Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Ռուսաստանն օրինական կերպով է երկրից դուրս տարել ուկրաինացի երեխաներին». Պուտին

«Ռուսաստանն օրինական կերպով է երկրից դուրս տարել ուկրաինացի երեխաներին». Պուտին
1192
Շաբաթ, 17 հունիսի, 2023 թ., 21:42

Ռուսաստանի իշխանությունները «բացարձակ օրինական կերպով երեխաներին դուրս են բերել Ուկրաինայի պատերազմական գոտուց և երբեք դեմ չեն եղել նրանց´ ընտանիքների հետ վերամիավորվելուն»,- ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աֆրիկյան առաջնորդների հետ բանակցություններում:

«Երեխաների մասին. երեխաները սրբություն են: Մենք նրանց դուրս հանեցինք հակամարտության գոտուց՝ փրկելով նրանց կյանքն ու առողջությունը. ահա թե ինչ եղավ։ Ոչ ոք չէր պատրաստվում բաժանել ոչ մեկին, ոչ մի երեխայի՝ իր ընտանիքից։ Միանգամայն օրինական կերպով դուրս են բերվել ամբողջ մանկատներ, քանի որ մանկատների ղեկավարներն էին երեխաների օրինական ներկայացուցիչները»,- ասել է Պուտինը։

Նրա խոսքով, «Ռուսաստանի իշխանությունները երբեք դեմ չեն եղել, որ երեխաները վերամիավորվեն իրենց ընտանիքներին, եթե, իհարկե, ի հայտ գան նրանց հարազատները։ Սրա համար երբեք խոչընդոտներ չեն եղել, չկան և, իհարկե, չեն էլ լինի»,- վստահեցրեց նա։