«Թող Չալոյի նկարը պատկերի զինանշանին, Պապիկյանի փքվող փորն ու Բյուրեղ թաղամասը». Սուրենյանց
![]() 555 Շաբաթ, 17 հունիսի, 2023 թ., 22:36 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ զրույցում լրագրող Կարպիս Փաշոյանը հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրերս արած հայտարարությունը զինանշանի վերաբերյալ, երբ հայտարարեց, թե դրա սիմվոլները կապ չունեն Հայաստանի երրորդ հանրապետության հետ. օրինակ՝ Հայաստանում առյուծ չկա, 4 թագավորությունների խորհրդանիշերը, Մասիսը, Նոյան տապանը կապ չունեն և այլն: «Հայաստանում Չալո կա, շուն, որը Նիկոլ Փաշինյանի հեղափոխության ընկերն է, թող Չալոյի նկարը պատկերի զինանշանի վրա: Հայաստանում Բյուրեղ թաղամաս կա՝ նոր իշխանության կոռուպցիայի դրսևորումը: Թող Բյուրեղ թաղամասի նկարն էլ պատկերի զինանշանի վրա: Եվ Պապիկյանի ու մյուսների փքվող փորերը պատկերի, դրանք այսօրվա Հայաստանում կան: Ինքն իրական ու պատրանքային հայաստանների կոնտրաստի խնդիր չի դնում: Ինքը դնում է անողնաշար Հայաստանի հիմքերը, որը մնացել է Թուրքիայի ու Ադրբեջանի ողորմածության հույսին, որը չունի ինստիտուցիոնալ հիշողություն: Էդ երրորդ հանրապետության դեմ, որ ինքը խաչակրած արշավանք է կազմակերպել, չի հասկանում, որ այդ զինանշանի համար հազարավոր հայորդիներ զոհվել են»,- պատասխանեց Սուրենյանցը: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
