Հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն իրականացնում է զորքերի պատրաստության աստիճանի գնահատման համալիր ստուգումներ

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն իրականացնում է զորքերի պատրաստության աստիճանի գնահատման համալիր ստուգումներ
503
Կիրակի, 18 հունիսի, 2023 թ., 13:18

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի կողմից 2023 թվականի 1-ին կիսամյակում զորքերի պատրաստության աստիճանը գնահատելու և ամփոփելու շրջանակներում իրականացվում են մարտական պատրաստականության, պատրաստության, մարտունակության, զորքերի կառավարման և ապահովման կազմակերպման համալիր ստուգումներ:

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկացմամբ, ստուգումներին ներգրավված են ինչպես համազորային, այնպես էլ զորատեսակների ու հատուկ զորքերի ուժեր ու միջոցներ: