«Ոսկե Ծիրան» կինոփառատոնն այս տարի կանցկացվի հոբելյանական 20-րդ անգամ

Այս տարի հուլիսի 9-16-ը Երևանում արդեն հոբելյանական 20-րդ անգամ կանցկացվի «Ոսկե Ծիրան» կինոփառատոնը։ Տարին կրկնակի հոբելյանական է, քանի որ այս տարի նշվում է նաև Հայ կինոյի 100-ամյակը։ Այս տարի կինոփառատոնի համար ընտրվել է «Հետ նայելով գալիքին» կարգախոսը։ «Ոսկե Ծիրանի» հոբելյանական 20-րդ փառատոնը աչքի կընկնի հատկապես հռչակավոր արվեստագետներով, որոնք կժամանեն ամբողջ աշխարհից, այդ թվում ռեժիսորներ Դարդեմ եղբայրները, օսկարակիր պրոդյուսեր Ջերեմի Թոմասը, պորտուգալացի ռեժիսոր Պեդրո Գոշտան, Կաննի կինոփառատոնի հետխորհրդային տարածաշրջանի գլխավոր խորհրդատու Ժոել Շապրոնը, ղազախստանցի ռեժիսոր Սերգեյ Դվարցեվոյը։
Ինչպես նշում են փառատոնի կազմակերպիչները, հատուկ ծրագիր կլինի նաև հայ կինոյի 100-ամյակին նվիրված։
Այս տարի ևս պահպանվում է մրցույթային ծրագրի ավանդական ձևաչափը․ ծրագրի մեջ ներառված է «Լիամետրաժ ֆիլմերի» միջազգային մրցույթը, «Ռեգիոնալ համայնապատկեր» մրցույթը, «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի հայկական մրցույթը, որին կներկայացվեն հայ ռեժիսորների աշխատանքները, «Երևանյան պրեմիերաներ» ծրագիրը, որին կներկայացվեն լավագույն ֆիլմեր ամբողջ աշխարհից։
Փառատոնի բացման ֆիլմը կլինի Ջեսիկա Վուդվորթի «Լուկա» ֆիլմը, որտեղ հանդես է գալիս նաև հայազգի դերասան Սամվել Թադևոսյանը, իսկ կփակվի Ատոմ Էգոյանի «Օրացույց» ֆիլմով։
Հայկական կինոյի 100-ամյակի շրջանակներում հնարավորություն կլինի առաջին անգամ ծանոթանալ պարսկահայ ռեժիսոր Սամուել Խաչիկյանի ֆիլմերին և գործունեությանը։
Այս տարվա նորություններից է նաև այն, որ ավանդական 7 օրերի փոխարեն փառատոնը հնարավորություն կտա նաև հետագա օրերին կինոէկրաններին դիտել փառատոնին ներկայացված ֆիլմերը։

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
164Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
28616.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
107215.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
58613.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
54413.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
56612.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
51412.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
64510.09.2026, 16:12