Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհուրդը դատապարտել է փաստաբանների նկատմամբ բռնությունները
![]() 953 Երկուշաբթի, 19 հունիսի, 2023 թ., 11:36 Օրեր առաջ ՀՀ փաստաբանների պալատը դիմել է միջազգային գործընկերներին՝ վերջինների ուշադրությունը հրավիրելով Հայաստանում ոստիկանության աշխատակիցների կողմից փաստաբանին բռնության ենթարկվելու դեպքին: Ի պատասխան, Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհուրդը (CCBE), անդրադառնալով 2023թ. ընթացքում տեղի ունեցած երկու դեպքերին, խստորեն դատապարտել է փաստաբանների նկատմամբ բռնություններն ու կոչով դիմել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին: Գրության մեջ մասնավորապես նշված է. «Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդը խստորեն դատապարտում է վերոհիշյալ փաստաբանների նկատմամբ բռնության այս գործողությունները, և հորդորում է Ձերդ գերազանցությանը անել հնարավոր ամեն ինչ՝ ապահովելու այդ բռնության դեպքերի լիարժեք և անաչառ քննությունը՝ պատասխանատուներին միջազգային չափանիշներին համապատասխան պատասխանատվության ենթարկելու նպատակով։ Ի լրումն, Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդը ցանկանում է հիշեցնել, որ բոլոր փաստաբանները պետք է կարողանան կատարել իրենց մասնագիտական պարտականությունները՝ չվախենալով հաշվեհարդարից, խոչընդոտներից, ահաբեկումից կամ ոտնձգություններից՝ պահպանելու արդարադատության իրականացման և օրենքի գերակայության անկախությունն ու ամբողջականությունը»,- ասված է ՀՀ նախագահին ուղղված ուղերձում: Աղբյուրը` ՀՀ փաստաբանների պալատ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
