Հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

Դատախազությունը պահանջում է Արթուր Գևորգյանից բռնագանձել 2 մլրդ դրամ, ԱՄՆ-ում և ՀՀ-ում գտնվող անշարժ գույքերը

Դատախազությունը պահանջում է Արթուր Գևորգյանից բռնագանձել 2 մլրդ դրամ, ԱՄՆ-ում և ՀՀ-ում գտնվող անշարժ գույքերը
477
Երկուշաբթի, 19 հունիսի, 2023 թ., 16:18

Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի հունիսի 5-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ա.Գ-ից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

* Հայաստանի Հանրապետությունում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող 2 անշարժ գույք, 1 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը՝ շուրջ 409 մլն դրամ.

* շուրջ 1 մլրդ 57 մլն դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 925 մլն դրամ՝ որպես բարեխիղճ ձեռք բերողների փոխանցված և չնույնականացվող ապօրինի միջոցների արժեք.

* ֆիզիկական անձից դեբիտորական պարտքի պահանջի իրավունք՝ 56 մլն դրամի չափով: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը: