Խաչատուրյանն ու Բեռլինի քաղաքապետը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Բեռլինի քաղաքապետարան և գրառում թողել պատվո հյուրերի մատյանում: Այս մասին հայտնել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Բեռլինի քաղաքապետարան և գրառում թողել պատվո հյուրերի մատյանում: Այս մասին հայտնել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության, ինչպես նաև Հատուկ օլիմպիական խաղերի բարձր մակարդակի կազմակերպվածության համար:
Քաղաքապետի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք արձանագրվել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-գերմանական հարաբերությունները դինամիկ զարգանում են և համագործակցային մեծ ներուժ ունեն:
Հանրապետության նախագահն իր խոսքում մանրամասներ է ներկայացրել Հարավկովկասյան տարածաշրջանային իրողությունների և ղարաբաղյան հակամարտության շուրջ ներկայումս տիրող իրավիճակի վերաբերյալ: Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում կայուն խաղաղության և հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման իր դիրքորոշմանը, ինչպես նաև բարձր է գնահատել խաղաղության հաստատման ուղղությամբ գործընկերների, այդ թվում Գերմանիայի կանցլերի ջանքերը:
Կայ Վենգերն իր խոսքում նշել է, որ ՀՀ նախագահի այցը նոր խթան կհանդիսանա Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունների շարունակական զարգացման համար և իր նպաստը կբերի բիզնեսի առևտրատնտեսական, մշակութային, բարձր տեխնոլոգիական և այլ ոլորտներում հայ գերմանական համագործակցության հետագա զարգացմանը:
Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է հավատարմությունը ժողովրդավարական ազատությունների ու մարդու իրավունքների գերակայության սկզբունքներին, որոնք համամարդկային արժեքներ են և լավ հիմք երկու երկրների բարեկամական հարաբերությունների հետագա սերտացման և լավագույն փորձի փոխանակման համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
205Երեկ, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
220Երեկ, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
218Երեկ, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
241Երեկ, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
24803.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
27403.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
26903.11.2026, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
64502.11.2026, 20:00