Հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածի երթևեկության սահմանափակումները դեռ գործում են

Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածի երթևեկության սահմանափակումները դեռ գործում են
281
Չորեքշաբթի, 21 հունիսի, 2023 թ., 10:39

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

Հունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ:

Լարսի մասին․ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։