ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը

Հունիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի պատվիրակությանը նախագահ Նատալի Լուազոյի գլխավորությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։
Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Վահան Կոստանյանը բարձր է գնահատել Հայաստանի համար առաջնային կարևորության հարցերում Եվրոպական խորհրդարանի սկզբունքային դիրքորոշումը՝ շնորհակալություն հայտնելով պատվիրակության անդամներին իրենց հայանպաստ գործունեության համար:
Կողմերը քննարկել են Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Հայկական կողմը մեծապես կարևորել է Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայումը և տարածաշրջանում անվտանգային իրավիճակի կայունացմանն ուղղված ԵՄ ջանքերը:
Քննարկված հարցերի համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը համապարփակ ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի և ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության երաշխիքների հասցեագրման շուրջ վերջին զարգացումները, ինչպես նաև զրուցակիցների խնդրանքով անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին:

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
200Երեկ, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
214Երեկ, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
212Երեկ, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
236Երեկ, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
24503.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
27203.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
26703.11.2026, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
63702.11.2026, 20:00